BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այս իրավիճակն անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական բախումների

Այս իրավիճակն անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական բախումների
06.05.2025 | 20:05

Դեմոկրատիայի կղզյակ Հայաստանում համացանցային լրատվամիջոցներից մեկի հոդվածի տակ մեկնաբանություն գրելու համար երկու անչափահաս երեխայի 34-ամյա մորը տարել են Քննչական կոմիտե: Սա այլ կերպ, քան դիկտատուրա հնարավոր չէ որակել:

Նոր Նորքի թաղապետի և նրա թիմակիցների կողմից քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանի ուղիղ եթերում հրապարակային ծեծը ավարտվում է կես բերան ներողություն խնդրելով, իսկ անչափահաս երեխաների մորը այս գրառման` «Ով կհանձնի Հայաստանին պատկանող տարածքները, թո՛ղ նրա ձեռքերը կտրվեն» համար. տանում են քննչական կասկածյալի կարգավիճակով:

Իսկ կա՞ իր պետությունը սիրող ՀՀ գոնե մեկ քաղաքացի, ով այլ կերպ է մտածում քան այս գրառման հեղինակ կինը:

Ամեն ինչ պարզ է. առասպելական մասշտաբի դավաճանը յուրայիններին և համակիրներին կանաչ լույս է տվել վախի մթնոլորտ ստեղծելու և իր իշխանությունը երկարաձգելու համար, իսկ իրենց մասին դյուզն թթու-կծու խոսք ասողներին ջանում են լռեցնել բոլոր միջոցներով:

Այս իրավիճակը անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական բախումների, իսկ դրա ձայնը, բայց արդեն լսելի է՝ գոնե մտածող մարդկանց համար:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ